Results For Accessibility
Lorem ipsum dolor sit amet consectetur. Convallis est urna adipiscing fringilla nulla Lorem ipsum dolor sit amet consectetur. Convallis est urna adipiscing fringilla nulla
| TERM | DEFINITION |
| Սուր | Սովորաբար, խանգարում կամ ախտանիշ, որը սկսվել է արագ ու ծանր ազդեցություն ունեցել անձի վրա: |
| Կախվածություն | Որևէ հոգեմետ նյութի շարունակական օգտագործում ոչ բժշկական նպատակներով՝ չնայած այդ նյութի օգտագործումը դադարեցնելու ցանկությանը կամ փորձին: |
| Հակադեպրեսանտ դեղամիջոց | Դեղամիջոց, որը, սովորաբար, կիրառվում է դեպրեսիայի կամ տագնապային խանգարումների ախտանիշները բուժելու համար: |
| Հակափսիխոտիկներ | Փսիխոզի բուժման համար հաճախ օգտագործվող դեղեր: Երբեմն դրանք կարող են օգտագործվել նաև տրամադրության փոփոխության կամ ծայրահեղ վարքագծի բուժման համար: |
| Աֆեկտ | Հուզական փորձառություն, որն ինչ-որ մեկը զգում է իր ներսում և այն կարող է ճանաչելի լինել այլ անձանց կողմից: Օրինակ, եթե դուք տխուր տեսք ունեք և դրսևորում եք տխուր վարք, մեկ այլ անձ կարող է հասկանալ, որ դուք տխուր եք։ |
| Հակասոցիալական անձնային խանգարում | Հակասոցիալական անձնային խանգարում ունեցող մարդիկ ունեն ուրիշների իրավունքները ոտնահարելու երկար տարիների գործողությունների մոդել։ Այն սկսվում է մանկությունից կամ վաղ պատանեկությունից և շարունակվում է հասուն տարիքում: |
| Ագորաֆոբիա | Վախ և խուսափում իրավիճակներից, երբ անձը կարող է իրեն ոչ ապահով զգալ կամ չկարողանալ փախչել, եթե ունի տագնապային գրոհ: |
| Անհեդոնիա | Հաճույքի պակաս, որը երբեմն արտահայտվում է դեպրեսիայով տառապող մարդկանց մոտ: |
| Նյարդային անորեքսիա | Սնման խանգարման տեսակ: Անորեքսիա ունեցող մարդու հիմնական ախտանիշներն են հրաժարվելը պահպանել մարմնի նվազագույն ողջամիտ քաշը, քաշ հավաքելու ուժեղ վախը և իր մարմնի կերպարի անիրատեսական ընկալումը: |
| Տագնապ | Մարմնի ազդանշանի տեսակ կամ զգացողությունների խումբ: Տագնապ ունեցող անձն ունենում է մի շարք ֆիզիկական զգացողություններ, որոնք կապված են մտքերի հետ, որոնք էլ ստիպում են զգալ տագնապ կամ վախ: |
| Ապատիա | Ունենալ քիչ մոտիվացիա կամ չունենալ մոտիվացիա կամ մղում որևէ բան անելու համար: |
| Տագնապային խանգարումներ | Ընդհանուր հոգեկան խանգարումների խումբ: ՏԽ ունեցող մարդիկ զգում են մտավոր ու ֆիզիկական լարվածություն իրենց շրջապատող միջավայրով պայմանավորված, մտավախություն ապագայի վերաբերյալ, նաև՝ անիրատեսական վախեր: |
| Ասպերգեր | Ասպերգեր ունեցող մարդիկ ունենում են կրկնվող ու սահմանափակող վարք և հետաքրքրություններ, որոնք կարող են հանգեցնել աշխատանքի ու հասարակական ոլորտների ֆունկցիոնալության վատթարացման: |
| Ուշադրության պակասի խանգարում (ՈՒՊԽ) | Տերմինը օգտագործվում էր նախկինում՝ ախտորոշելու այն, ինչ այժմ կոչվում է ՈՒՊՀԽ (տես՝ Ուշադրության պակասի և հիպերակտիվության խանգարում): |
| Ուշադրության պակասի և հիպերակտիվության խանգարում (ՈՒՊՀԽ) | Հոգեկան խանգարում, որը, ըստ էության, ցկյանս է և կապված է ուղեղի զարգանալու և տեղեկությունը մշակելու հապաղման հետ: ՈՒՊՀԽ ունեցող մարդիկ, սովորաբար, տարբեր աստիճանի դժվարություններ են ունենում կենտրոնանալու, իմպուլսիվության ու գերակտիվության հարցում, ինչը խնդիրներ է առաջացնում տանը, դպրոցում ու հասարակական իրավիճակներում: |
| Ատիպիկ հակափսիխոտիկներ | Դեղամիջոցների ավելի նոր տեսակ, որոնք օգնում են բուժել փսիխոզը: Ավելին Հակափսիխոտիկներ բաժնում: |
| Աուտիկ սպեկտրի խանգարում (ԱՍԽ) | Ցկյանս հոգեկան խանգարում, որի ժամանակ անձը տառապում է հասարակական փոխազդեցության, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության զգալի աննորմալ զարգացմամբ: |
| Աքսոն | Ուղեղի կամ ողնուղեղի նյարդային բջջի (նեյրոնի) երկար, մանրաթելային մաս, որի միջոցով տեղեկությունը փոխանցվում է այլ նյարդային բջիջների: |
| Բենզոդիազեպիններ | Դեղամիջոցներ, որոնք կիրառվում են մի շարք հոգեկան խանգարումների բուժման նպատակով, առավել հաճախ՝ տագնապի: |
| Երկբևեռ խանգարում (մանիակալ դեպրեսիա) | Տրամադրության խանգարում: Երկբևեռ խանգարում ունեցող մարդիկ ունեցել են առնվազն մեկ ամբողջական դեպրեսիվ դրվագ և առնվազն մեկ մանիակալ դրվագ: |
| 2-րդ տիպի երկբևեռ խանգարում (հիպոմանիակալ դեպրեսիա) | 2-րդ տիպի երկբևեռ խանգարում ունեցող մարդիկ ունենում են առնվազն մեկ ամբողջական դեպրեսիվ դրվագ և առնվազն մեկ հիպոմանիակալ դրվագ: |
| Սահմանային անձնային խանգարում (ՍԱԽ) | ՍԱԽ ունեցող մարդիկ դժվարանում են կարգավորել իրենց զգացմունքները և կարող են զգալ զայրույթի, դեպրեսիայի և տագնապի ինտենսիվ նոպաներ, որոնք կարող են տևել մի քանի ժամից մինչև օրեր կամ ավելի երկար: |
| Ուղեղ | Հարմարվողականության, հետազոտության, բազմացման և քաղաքակրթության կենտրոն: Այն ձեր և ձեր մարմնի հիմնական վերահսկող օրգանն է: |
| Ամիգդալա | Պատասխանատու է հուզական հիշողությունների, վախի արձագանքների, հույզերի և գրգռվածության համար, ինչպես նաև մասնակցում է հորմոնների արտազատմանը՝ նախապատրաստելով մարմինը գործողության: |
| Ուղեղի ցողուն | Փոխանցում է հաղորդագրությունները մարմնից դեպի ուղեղի մնացած հատվածներ ու հակառակը: Նաև օգնում է վերահսկել մարմնի բազմաթիվ կենսական գործառույթներ (շնչառություն, մարսողություն, սրտի ռիթմ, քունը և գրգռում): |
| Ուղեղիկ | Կարևոր է շարժումների կոորդիանցիայի, հավասարակշռությունը և մկանային տոնուսը վերահսկելու համար։ |
| Մեծ կիսագնդեր | Ուղեղի ամենամեծ մասը, որը պատասխանատու է «գերագույն գործառույթների» համար, օրինակ՝ կենտրոնացումը, բանականությունը և վերացական մտածողությունը: |
ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ
Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:
Անդամագրվել